ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին
26.10.2026 | 10:47
Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։
Հայոց Հայրապետը նաև կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ Այս համատեքստում Նորին Սրբությունը ընդգծեց քրիստոնեական հավատքի դերը մարդու հոգևոր ու բարոյական նկարագրի ձևավորման գործում՝ արարչագործության խնամքը դիտարկելով որպես Աստծու և մերձավորի հանդեպ սիրո ու պատասխանատվության արտահայտություն։
Իր հերթին Գրեհեմ Աշեր եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ փոխանցելով Քենթերբերիի արքեպիսկոպոսի բարեմաղթանքներն ու աղոթական զորակցությունը։ Նա կարևորեց երկու Եկեղեցիների դարավոր հարաբերություններն ու միջեկեղեցական գործակցությունը՝ իր աջակցությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հայ ժողովրդին։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթերբերիի արքեպիսկոպոս Սառա Էլիզաբեթ Մալալիին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ
Դիտվել է՝ 2500

Մեկնաբանություններ